Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը ավարտվել է առանց ՈՒկրաինայում հրադադարի համաձայնագրի կնքման։ Թրամփը հայտարարել է, որ հիմա «ամեն ինչ կախված է Զելենսկուց»։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են շուտով կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։               
 

Կրթության նախարարների համաժողով` Լոնդոնում

Կրթության նախարարների համաժողով` Լոնդոնում
20.01.2014 | 11:30

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արեն Աշոտյանը հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Վերոնշյալ համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթության քաղաքականության, նպատակների, կառավարման, ինչպես նաև կրթական համակարգի կարիքների, ռազմավարության և բարեփոխումների իրականացման վերաբերյալ քննարկումներ: Նախատեսվում են նաև նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումները մի շարք երկրների կրթության նախարարների հետ:

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ